Տոներին Հայաստանում ավելի շատ ի՞նչ կերակուրներ են պատրաստում
- Zohrap Amiryan
- 29 дек. 2017 г.
- 1 мин. чтения

Tert.am-ը գրում է.
«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն իրականացրել է հարցում Նոր տարուն քաղաքացիների պատրաստության մասին: Այսպիսով` հարցումը իրականացվել է Երևանում հեռախոսային տարբերակով, 620 քաղաքացու հետ, հետազոտության իրականացման ժամանակահատվածն է 16.12.2017-22.12.2017: Հարցին՝ որտեղ եք պատրաստվում դիմավորել Նոր տարին, հարցվածների 80,6 տոկոսը պատասխանել է՝ տանը, 6,5 տոկոսը` երկրից դուրս, նույնքանն էլ քաղաքից դուրս, ռեստորանում, սրճարանում` 3,2 տոկոս: Հարցին՝ երբ են սկսում կատարել ամանորյա գնումները, քաղաքացիների 2 տոկոսը պատասխանել է՝ նոյեմբեր ամսին, 28 տոկոսը՝ դեկտեմբեր ամսին, 55 տոկոսը՝ վերջին տասն օրվա ընթացքում, 10 տոկոսը չի կատարում: Հարցին՝ ում համար են գնում ամանորյա նվերը, 89 տոկոսն ասել է՝ ընտանիքի անդամների, 48 տոկոսը՝ բարեկամների, 42 տոկոսը՝ ընկերների, 28 տոկոսը՝ կոլեգաների: Ամանորյա սեղանի ուտեստների առումով 69 տոկոսը ասել է, որ պատրաստելու է տոլմա, նրբաբլիթ (բլինչիկ)՝ 46 տոկոսը, խոզի բուդ` 45 տոկոսը, հնդկահավ`14 տոկոսը, ձուկ, խորոված` 10 տոկոսը:
Մանրամասները սկզբնաղբյուրում
Comments