top of page

Առավոտյան ճիշտ սնվելու կանոններ

  • Zohrap Amiryan
  • 4 янв. 2018 г.
  • 1 мин. чтения

Առավոտյան ճիշտ սնվելուց է կախված մեր ամբողջ օրվա ընթացքում լավ զգալը: Այդ իսկ պատճառով պետք է օրը սկսել ճիշտ նախաճաշով: Առավոտյան դատարկ ստամոքսին ոչ բոլոր սննդատեսակներն է կարելի ուտել: Առավոտյան շատ օգտակար է մեկ բաժակ գոլ ջուր խմելը: Այն կանոնակարգում է աղեստամոքսային համակարգը: Շատերս օրը սկսում ենք սուրճով, սակայն դա սխալ սովորություն է։ Նախ պետք է որևէ բան ուտել, այնուհետև խմել սուրճ։

Առավոտյան ցիտրուսային մրգեր պետք չէ օգտագործել: Չի կարելի այդպես ծանրաբեռնել լյարդը: Դատարկ ստամոքսին նարնջի հյութ խմելը կարող է գաստրիտի առաջացման պատճառ դառնալ:

Առավոտյան խորհուրդ չի տրվում ուտել նաև բանան: Ճիշտ է, այն իր մեջ մեծ քանակությամբ մագնեզիում է պարունակում, որը լավացնում է սրտի աշխատանքը, բայց առավոտյան ուտելու դեպքում կարող է փքվածություն առաջացնել ողջ օրվա ընթացքում: Նախաճաշին խուսափեք նաև հացաբուլկեղեն ուտելու սովորությունից, քանի որ դրանում պարունակվող խմորիչը փորափքություն է առաջացնում:

Ի վերջո, դիետոլոգների մեծ մասը խորհուրդ են տալիս նախաճաշին ընդունել հատիկավոր բույսեր: Դրանք էներգիայի աղբյուր են, կաթնամթերք` հարուստ սպիտակուցներով ու հանքային նյութերով: Օգտագործեք նաև պանիր, այն հեշտ է մարսվում: Առավոտյան մի քանի գդալ մեղր ուտելու դեպքում, ամբողջ օրը պաշտպանված կլինեք սթրեսներից: Այն էներգիայի լավագույն աղբյուրն է: Սև թեյն էլ փոխարինեք կանաչ թեյով:

Նյութը` Mamul.am

Comments


bottom of page