Իրանի իշխանությունները հայտարարել են երկրում անկարգությունների ավարտի մասին
- Zohrap Amiryan
- 4 янв. 2018 г.
- 1 мин. чтения

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին հայտնել է, որ երկրում «անախորժությունների» շրջանն ավարտվել է:
Ինչպես նշում է կորպուսի պաշտոնական կայքը՝ դեկտեմբերի 28-ից սկսված բողոքի ցույցերն ավարտվել են ընդդիմության ձախողմամբ:
Միևնույն ժամանակ, Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ցույցերը կապված էին երկրի ներքին խնդիրների հետ, սակայն կար նաև արտաքին միջամտություն:
«Հայտարարում եմ 2017թ. անախորժությունների ավարտի մասին: Ցուցարարների թիվը քիչ է եղել և չի գերազանցել 15 հազարը»,- ասել է Ջաֆարին:
Բացի այդ, նա մեղադրել է ԱՄՆ-ին, Իսրայելին և Սաուդյան Արաբիային ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանը սատարելու համար: Մասնավորապես, նա նշել է, որ այդ երկրների հրամանով ահաբեկիչները պետք է ներթափանցեին Իրան և ահաբեկչական գործունեություն ծավալեին:
Հիշեցնենք, որ հակակառավարական ցույցերի ընթացքում Իրանում ավելի քան 20 մարդ է զոհվել:
Նյութը` Mamul.am-ի
Comments