top of page

Ի՞նչ եփել այսօր.ՊԱՍՏԱ ՊԵՊԵՐՈՆԱՏԱ

  • Zohrap Amiryan
  • 14 янв. 2018 г.
  • 1 мин. чтения

Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք պաստա պեպերոնատա

Ինչպես պատրաստել պաստա պեպերոնատա

Պղպեղը խորովել ջեռոցում կամ գազօջախի վրա: Անընդհատ շուռումուռ տալ, որպեսզի համաչափ խորովվի: Հանել, փաթաթել սրբիչի մեջ, թողնել սառչի: Կեղևը հեռացնել, կիսել և սերմերը հանել: Պղպեղը բարակ շերտերի բաժանել: Լոլիկի վրա խաչաձև կտրվածք անել, գցել եռման ջրի մեջ, կեղևը հանել: Լոլիկը մանր կտրատել, սխտորը մանր շերտիկներ անել, չիլին պղպեղը մանրացնել: Թավայի մեջ բուսայուղ տաքացնել, մարմանդ կրակով տապակել սխտորը մինչև փափկի, դա կտևի մոտ 1 րոպե: Ավելացնել լոլիկները, 5 րոպե անց նաև պղպեղը: Աղ, պղպեղ անել և կրակից վերցնել: Մակարոնը եփել, քամել, լցնել թավայի մեջ: Խառնել բանջարեղենին, մատուցելիս ռեհանով զարդարել:

http://www.mykitchen.am/

Կայքին աջակցելու համար խնդրում ենք եթե դժվար չէ 1 անգամ սեղմեք Ձախ կողմի գովազդին

Comments


bottom of page