Поиск
Ամերիկյան հայտնի շոուի հաղորդավարը Թրամփի մասին կատակում օգտագործել է «կեղտոտ հայեր» արտահայտություն
- Zohrap Amiryan
- 11 янв. 2018 г.
- 1 мин. чтения
Մամուլ . ամ-ը գրում է .
«1,5 միլիոն հայեր սպանվեցին և հարյուր հազարավոր կանայք և երեխաներ մնացին առանց ջրի և հացի, աննախադեպ պայմաններում: Այդ օրերին կարելի էր լսել «սոված հայեր» տերմինը՝ որպես հոգեբանական իրավիճակ, որը թուրքական վայրագությունների ապացույցն էր», այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ամերիկայի հայ փաստաբանների ասոցիացիան (Armenian Bar Association):
Ասոցիացիան տարածած հայտարարությամբ բողոք է ներկայացրել ամերիկյան հայտնի Daily Show հեռուստահաղորդման դեմ, որն իր թողարկումներից մեկում՝ կատակելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասին, օգտագործել է «կեղտոտ հայեր» (''filthy armenians'') արտահայտությունը:
Կայքին աջակցելու համար խնդրում ենք եթե դժվար չէ 1 անգամ սեղմեք Ձախ կողմի գովազդին
Comments