top of page

Ադրբեջանական մարտական հենակետից արձակված կրակոցից ՊՆ 30-ամյա ծառայողը վիրավորվել է

  • Zohrap Amiryan
  • 18 янв. 2018 г.
  • 1 мин. чтения

Երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել են, որ «աջ ազդրի վերին երրորդականի հրազենային-գնդակային վիրավորում» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Ադիբեկ Միկոյանն է, ով հրազենային վնասվածքն ստացել է նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Կոթի-Բարեկամավան շրջանի մարտական դիրքում ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Comments


bottom of page