Էրեբունիում 3 մեքենաների բախումից հետո Lexus-ը բախվել է դեղատանը՝ վրաերթի ենթարկելով մայթեզրին կանգն
- Zohrap Amiryan
- 22 янв. 2017 г.
- 1 мин. чтения

ՀՀ ԱԻՆ ծառայության լրատվական կայքը գրում է.
Հունվարի 22-ին, ժամը 00.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են Լեքսիուս և Մերսեդես մակնիշի ավտոմեքենաները, կան հոսպիտալացված տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel Vectra մակնիշի 13 SՕ 297 պ/հ (վարորդ՝ Ա. Գ.), Mercedes C-180 մակնիշի 35 FG 577 պ/հ (վարորդ՝ Է. Ղ., ծնված 1988 թ.) և Lexus Jeep մակնիշի 07 TO 777 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով Lexus Jeep մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և բախվել Էրեբունի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող Ալթեյ դեղատանը:
Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենայի վարորդը և Թ. Բ.-ը (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի վիճակը գնահատել են ծանր, իսկ Թ. Բ.-ը՝ միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են Lexus Jeep և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Է. Ղևոնդյանը և Lexus-ի ուղևոր, Երևան քաղաքի Լվովյան փողոցի բնակիչ, 21-ամյա Թելման Գյուլբուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ ժամը 03:15-ի սահմաններում Է. Ղևոնդյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Comments