top of page

Փրկարարները գործի են գցել արգելափակված ավտոմեքենայի շարժիչը, որում հղի կին է եղել

  • Zohrap Amiryan
  • 21 янв. 2017 г.
  • 1 мин. чтения

Հունվարի 21-ին, ժամը 04.05-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կարմիր Աղեգ գյուղի մոտակայքում «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը լիցքաթափվել է, հնարավոր չէ գործարկել շարժիչը, մեքենայում գտնվում է հղի կին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Հ-33 ավտոճանապարհի Օձուն-Ստեփանավան հատվածի 11-րդ կմ-ին ճամփեզրին կայանված է «Mitsubishi Grandis» մակնիշի 6708 տրանզիտ պետհամարանիշով (վարորդ՝ 1977 թ. ծնված Կ. Հ.) ավտոմեքենան:

Փրկարարները գործի են գցել ավտոմեքենայի շարժիչը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Comentarios


bottom of page