Поиск
Ի՞նչ պատրաստել այսօր. ԱՊՈՒՐ «ԽԱՐՉՈ»
- Zohrap Amiryan
- 10 янв. 2018 г.
- 1 мин. чтения

Պատրաստեք ապուր «խարչո» հետևյալ բաղադրատոմսով

Միսը լվանալ, կտրատել, դնել եփվելու, ընթացքում քափը հեռացնել: Սոխը մանր կտրատել, տապակել արևածաղկի կամ ձիթապտղի յուղով: Լոլիկի կեղևը հեռացնել, տրորել կամ մանր կտրատել: Լցնել սոխեռածի վրա և մի քանի րոպե շոգեխաշել: Ընկույզի միջուկը աղալ: Ավելացնել համեմունքները` չոր համեմը, զաֆրանը, կարմիր պղպեղը: Եթբ միսը գրեթե եփվել է, ավելացնել լոլիկով սոխեռածը, ընկույզը և համեմունքները, բրինձը: Աղ անել: Երբ բրինձը եփվի, լցնել սխտորն ու կանաչին: Մի փոքր թողնել և վերցնել կրակից: Բարի ախորժակ
mykitchen.am
Կայքին աջակցելու համար խնդրում ենք մեկ անգամ սեղմել ձախ կողմում գտվող գովազդի վրա
Comments