Поиск
Կառավարությունն ընդունեց աջ ղեկով մեքենաների մասին խնդրահարույց նախագիծը
- Zohrap Amiryan
- 11 янв. 2018 г.
- 1 мин. чтения

Մամուլ. ամ-ը գրում է.
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց խնդրահարույց ու ամենաշատը քննարկված՝ «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» նախագծին:
Հիշեցնենք՝ առաջարկվում է 2018-ի ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը:
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետություն արդեն ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության տնօրինման իրավունքը՝ գործող սեփականատերերը, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել իրենց մեքենաները»,- նշված է տեքստում։
Կայքին աջակցելու համար խնդրում ենք եթե դժվար չէ 1 անգամ սեղմեք Ձախ կողմի գովազդին
Comments