top of page

Խորհուրդներ, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից նույնիսկ երեկոյան և քնած ժամանակ

  • Zohrap Amiryan
  • 11 янв. 2018 г.
  • 3 мин. чтения

Մարդկանց նյութափոխանակությունը միշտ պատրաստ է գործել և մարդը կարող է պարզ հնարքներ կիրառել՝ այն ակտիվ պահելու համար: Հարկ է հիշել, որ օրվա երկրորդ կեսը շատ կարևոր է՝ հատկապես նիհարել ցանկացողների համար, ուստի անհրաժեշտ է կիրառել որոշ հնարքներ՝ այդ գործընթացն արագացնելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզ միջոցներ, որոնք կօգնեն արագ ու հեշտ նիհարել: 1. Ընթրիքի կարևորությունը Շատերը կարծում են, որ ընթրիքը բաց թողնելով կարելի է ավելի արագ նիհարել, սակայն դա այդպես չէ: Երեկայան չընթրելու դեպքում օրգանիզմը մոտ 10 ժամ ոչ մի օգտակար նյութ չի ստանա, ինչի հետևանքով այն չի սնուցվի, իսկ նյութափոխանակությունը կդանդաղի: Ընթրելը շատ կարևոր է մարդու օրգանիզմի համար, սակայն հարկավոր է ճիշտ ընթրել.

· Հարկավոր է ընթրել քնելուց 2 ժամ առաջ:

· Ընթրիքը պետք է թեթև լինի:

· Այն պետք է պարունակի մանրաթելեր, վիտամիններ, սպիտակուցներ ու ածխաջրեր:

· Բացի այդ, հարկավոր է շատ զգույշ լինել աղցաններով սնվելիս, քանի որ երեկոյան ժամերին դրանք շատ ավելի վատ են մարսվում: Ընթրիքի համար շատ հարմար են բանջարեղենային ապուրները, որոնց կարելի է մի փոքր սաղմոն ավելացնել: 2. Կես ժամ տևողողությամբ զբոսանք քնելուց առաջ Պետք չէ դուրս գալ վազելու և հոգնատանջ լինել: Կարելի է պարզապես զբոսնել սիրելիի, ընկերոջ կամ նույնիսկ տնային կենդանու հետ: Հարկավոր է արագ քայլել և խորը շնչել: Այս երեկոյան զբոսանքը կօգնի հանգստանալ և լուծել մի շարք խնդիրներ: Հարկ է նաև հիշել, որ սթրեսը նույնպես նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը, իսկ զբոսանքն անմիջապես կհանգստացնի և կազատի լարվածությունից: 3. Տոքսիններից մաքրող տաք լոգանք Զբոսանքից հետո շատ օգտակար է տաք հանգստացնող ցնցուղ ընդունելը, սակայն շաբաթական մեկ անգամ կարելի է նաև տաք լոգանք ընդունել, որը կօգնի դուրս բերել օրգանիզմից բոլոր վնասակար տոքսինները, կսնուցի մաշկը վիտամիններով ու հանքանյութերով, կթարմացնի ու էներգիա կհաղորդի: Լոգանքի այս տեսակը, բացի տոքսիններն օրգանիզմից դուրս բերելուց, նաև բուժում է բորբոքումները և նպաստում է նիհարելուն: Նման արդյունքի հասնելու համար հարկավոր է լոգանքի համար նախատեսված ջրին ավելացնել 100 գրամ կերակրի սոդա, 5 կաթիլ նարդոսի (лаванда) յուղ, 100 գրամ ծովի աղ և մեկ գդալ քերած կոճապղպեղ: Ջրի մեջ հարկավոր է մնալ կես ժամ: 4. Քաշի կորստին նպաստող խոտաբույսային թեյեր Գոյություն ունեն բազմաթիվ համեղ խոտաբույսային թեյեր, որոնք կարելի է խմել քնելուց առաջ: Այդ ըմպելիքներն այրում են ճարպերը, սնուցում են վիտամիններով և օգնում են հանգստանալ: · Հապալասի թեյն օգնում է իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը և ապահովում է հանգիստ քուն: · Ուլուն թեյն ունի կապտավուն երանգ ու շատ հաճելի համ: Այն շատ հայտնի է արևելյան երկրներում և օգնում է ազատվել ավելորդ քաշից: · Աստղաձև անիսի թուրմը քնելուց առաջ խմելը կօգնի ավելի հեշտ ու արագ քնել: Բացի այդ, օրգանիզմը կսկսի այրել այն ճարպերը, որոնք կուտակվել են ընթրիքի ընթացքում: · Վարդի թեյը նույնպես շատ համեղ ու օգտակար ըմպելիք է, որն ավելի հարուստ է հակաօքսիդանտներով, քան կանաչ թեյը, չի պարունակում կոֆեին և հիանալի ըմպելիք է երեկոյան խմելու համար: Բացի այդ, այն օգնում է պայքարել փորկապության դեմ և խուսափել որովայնում տհաճ զգացողություններից: 5. Առողջ ու լիարժեք քուն Բացի այդ, քաշի կորստին նպաստում է նաև լիարժեք քունը: Գիշերվա ընթացքում մարդու լիմֆատիկ համակարգը դուրս է բերում օրգանիզմից վտանգավոր տոքսինները, ուստի եթե ինչ-ինչ պատճառներով այդ գործընթացը խանգարվում է, ապա այդ վնասակար նյութերը սկսում են կուտակվել օրգանիզմում՝ թույլ չտալով բնական ճանապարհով ազատվել ավելորդ քաշից:

Առողջ քնի համար սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 20º C-24º C, քանի որ բարձր կամ ցածր ջերմաստիճանի դեպքում քունն արդեն այդքան օգտակար չի լինի: Բացի այդ, քնելիս հարկավոր է անջատել բոլոր էլեկտրական սարքավորումները՝ էլեկտրամագնիսական ալիքների վնասակար ազդեցությունից խուսափելու համար: Քնելուց առաջ կարելի է կարդալ որևէ հետաքրքիր գիրք, տրամադրվել և հանգիստ ու խորը քուն մտնել: Այս պարզ խորհուրդները կօգնեն ավելի լավ հոգ տանել առողջության մասին և բնական ճանապարհով ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նյութի աղբյուրը՝ steptohealth.ru

Թարգմանությունը ` Թերթ .ամ-ի

Կայքին աջակցելու համար խնդրում ենք եթե դժվար չէ 1 անգամ սեղմեք Ձախ կողմի գովազդին

Komentarze


bottom of page