Երևանի Նորագավիթի կամրջի վրա 52-ամյա վարորդը КамАЗ-ով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել (տեսանյու
- Zohrap Amiryan
- 16 янв. 2018 г.
- 1 мин. чтения
Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում 52-ամյա Լեռնիկ Ղազարյանը Նորագավիթի նորակառույց կամրջի վրա իր վարած КамАЗ 54112 մակնիշի 34 DQ 230 համարանիշի 02 Լ 21 կիսակցորդիչ ավտոմեքենայով բախվել է կամրջի ճաղավանդակներին ու երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2018/01/16/1086824/
Comments