«Հայաստանի բնակչությունը 2040 թվականին չի գերազանցի 1 890 000-ը». Կարեն Սիմոնյան
- Zohrap Amiryan
- 13 янв. 2018 г.
- 1 мин. чтения

Այս մարդկանց և իրենց կուսակիցների անմիջական "ջանքերով" վերջին 9 տարիների ընթացքում Հայաստանը լքել է 355 800 մարդ, այսինքն՝ օրեկան միջինը 108 մարդ զրկվում է իր հայրենիքից, իսկ հաշվի առնելով, որ թանկացումները, եղած հարկերի բարձրացումը և նոր հարկերի ավելացումը էլ ավելի են ահագնացնելու վիճակը, արդեն կան կանխատեսումներ, որ մոտակա տարիներին արտագաղթը Հայաստանից կարող է կրկնապատկվել՝ կազմելով տարեկան 70-75 հազար մարդ: ՀՀ բնական աճը կազմում է տարեկան (միջինացված թվերով) 15 000. դժվար չէ հաշվարկել, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կնվազի առնվազն 720 000-ով: Իսկ քանի որ արտագաղթի արդյունքում բազմաթիվ հայ երեխաներ կծնվեն երկրի սահմաններից դուրս, ապա կարող ենք վստահաբար ասել, որ նման տենդենցի զարգացման և պահպանման արդյունքում Հայաստանի բնակչությունը 2040 թվականին չի գերազանցի 1 890 000-ը:
Կայքին աջակցելու համար խնդրում ենք եթե դժվար չէ 1 անգամ սեղմեք Ձախ կողմի գովազդին
תגובות