Մեր շանսերը գնահատում եմ փայլուն, հանրությանը ներկայացնելու ենք մրցունակ գաղափարներ. Արթուր Բաղդասար

Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախընտրական շրջանում ձևավորվող քաղաքական դաշինքներին՝ նշելով, որ «Հայկական վերածնունդն» արդեն իսկ շուրջ 200 տարբեր միավորումների համախմբում է և բովանդակության մեջ արդեն իսկ յուրահատուկ դաշինք է,-գրում է Tert.am կայքը: «Այնպես որ, «Հայկական վերածնունդ»-ը ընտրություններին կմասնակցի ամենայն հավանակնությամբ միայնակ, բայց մեր դռները դեռ բաց են, քանի կոնսուլտացիաներ տեղի ունենում են և տեսնենք, թե ինչպիսին կլինի հանգրվանը»,- ասել է նա և նշել, որ փետրվարի 11-ի իրենց համագումարին վերջնական որոշում կկայացվի: Նա նաև ասաց, թե քանի որ քաղաքական կոնսուլտացիաները բազմաբևեռ են, չի ցանկանում անուններ հնչեցնել:
Արթուր Բաղդասարյանն ասել է, որ ցուցակում կընդգրկվեն «շատ հետաքրքիր կանայք», քանի որ կինը քաղաքականության մեջ ճաշակի և ներդաշնակության խորհրդանիշ է: Ըստ նրա՝ ընտրություններին մասնակից ուժերի թիվը չի գերազանցի մեկ տասնյակը: «Մենք կարևոր ենք համարում գաղափարների մրցակցությունը, կարևոր ենք համարում, որ փողը չդառնա վճռորոշ գործոն, ձայնագնությունը և ձայնագողությունը իրոք Հայաստանում այլևս տեղ չգտնեն, որովհետև մեր երկիրը և հասարակությունն իսկապես վիրավոր վիճակում են գտնվում: Մենք պետք է առողջացնենք մեր պետությունը, հասարակությունը քաղաքական այնպիսի պայքարի միջոցով, որտեղ իրար թշնամիներ չեն համարելու»,-ասել է նա։
Մանրամասները ` Tert.am կայքում



















Комментарии