Սերժ Սարգսյանը կարգադրել է չեղարկել թանկացումները. 1in .am
- Zohrap Amiryan
- 10 янв. 2018 г.
- 1 мин. чтения

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ նախագահական նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանը անցկացրել է խորհրդակցություն, որի ժամանակ կարգադրել է բացառել բոլոր հնարավոր թանկացումները:
Խորհրդակցությանը մասնակցել են ինչպես տնտեսական ոլորտի նախարարներ, այնպես էլ ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Սերժ Սարգսյանին հատկապես անհանգստացրել է տրանսպորտի ոլորտում սպասվող կոլապսը, որի նախանշաններն արդեն տեսանելի են: Գազի և դիզելային վառելիքի թանկացումը հանգեցրել է նրան, որ ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները կա՛մ պետք է թանկացնեն ուղեվարձը, կա՛մ տնտեսական վնասաբերության պատճառով դադարեցնեն աշխատանքը: Քանի որ ուղեվարձի թանկացումը ադմինիստրատիվ մեթոդներով արգելված է, շատ վարորդներ ուղղակի դուրս չեն գալիս երթուղի:'
Մանրամասները` սկզբնաղբյուրում
Կայքին աջակցելու համար խնդրում ենք եթե դժվար չէ 1 անգամ սեղմեք Ձախ կողմի գովազդին
Comments