top of page

«Եթե մարդիկ լավ ապրեն, էս իշխանությունը գոյություն չի ունենա». 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստա

  • Zohrap Amiryan
  • 6 янв. 2018 г.
  • 1 мин. чтения

Մամուլ.ամ-ը գրում է.

Մինչ ամանորյա եռուզեռից կամաց-կամաց իրականություն վերադարձող հասարակությունը համացանցում քննարկում է բենզալցակայններում, գազալցակայաններում, խանութներում հունվարի 1-ից արձանագրված նոր թանկացումները, ոմանք շտապում են հիշեցնել, որ 2018-ից ևս մեկ «անակնկալ» է սպասվում քաղաքացիներին: Խոսքը նույն օրենսգրքով 150 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողների եկամտահարկի մասին է, որը դարձել է 28 տոկոս՝ նախկին 26-ի փոխարեն:

«Գուցե միանգամից 50 տոկոս հարկեք, պրծնե՞ք: Էսպես են «խթանո՞ւմ» ծնելիության աճն, էսպես էն «կանխո՞ւմ» արտագաղթն, էսպես են «հասնո՞ւմ» 4 մլն-ի»,- գրել են օգտատերերը՝ հիշելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթն, ըստ որի՝ այս իշխանություններին միայն աղքատներ են պետք. «Հենց լավ ապրեցին մարդիկ, էս իշխանությունը գոյություն չի ունենա, չի վերարտադրվի, քանի որ 10 հազար դրամն այլևս իրենց պետք չի գա: Իշխող ուժն ուզում է, որ մարդիկ 10 հազարին կակա ասեն»,- նշել էր նա:

Մանրամասները` սկզբնաղբյուրում

Comentarios


bottom of page