Երկիրը կարգի բերելու համար, կոպիտ ասած, պետք է ոչինչ չանել. Հրանտ Բագրատյան|Aysor .am
- Zohrap Amiryan
- 9 янв. 2018 г.
- 1 мин. чтения

Aysor.am- ը գրում է.
2017-ին ՀՀ տնտեսությունը աճել է շատ ավելի շատ քան 2016-ին, «Ազատության» հետ զրույցում ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը:
«Բյուջետային ուղերձում տնտեսական աճը գրված էր 4.3 տոկոս, ամենայն հավանականությամբ մի թիվ կլինի 5-6 տոկոսի արանքներում: Դա արագացում է, սակայն ավելի ցածր է, քան խոսք էր տրվել տասնամյա ծրագրով՝ 7 տոկոսանոց տնտեսական աճ», - նշել է նա՝ ընդգծելով, որ սա լավ ցուցանիշ է՝ ի տարբերություն 2016 թվականին, երբ տնտեսական աճը 0.2 տոկոս էր:
Բագրատյանը նաև ընդգծել է, որ երկիրը կարգի բերելու հարցում բարդ խնդիր չի տեսնում:
«Երկիրը կարգի բերելու համար, կոպիտ ասած, պետք է ոչինչ չանել: Պետք է ռեգուլյատորները ինչքան հնարավոր է քիչ միջամտեն տնտեսությանը, հույս տան ժողովրդին՝ ասեն. «Ժողովուրդ ջան, մենք ձեզ վստահում ենք, աշխատեք»», - հավելեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում
Comments