Հենրիխ Մխիթարյանը խառնում է Մոուրինյուի խաղաքարտերը՝ կատարելով անակնկալ ընտրություն
- Zohrap Amiryan
- 25 дек. 2017 г.
- 1 мин. чтения

«Մխիթարյանին ասել են, որ նա պետք է հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»: «Կարմիր սատանաների» կիսապաշտպանի ծառայություններն արդեն առաջարկել են իր նախկին ակումբին՝ «Բորուսիա Դորտմունդին»:
Այժմ պատրաստվում է ֆուտբոլիստի փաստաթղթերը, որպեսզի կիսապաշտպանը վարձավճարով վերադառնա Դորտմունդ: Ամռանը «Բորուսիան» կկարողանա գնել նրա ամբողջ տրանսֆերը 30 մլն եվրոյով:
Սակայն կա մեկ մեծ խնդիր: Մխիթարյանն ամբողջովին խառնել է Մոուրինյուի խաղաքարտերը՝ ցանկանալով մնալ Անգլիայում: Նրա ծառայություններով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Արսենալը»: Հայ ֆուտբոլիստը լրջորեն մտածում է Լոնդոն տեղափոխվելու մասին: Գերմանիա վերադառնալը նրա ծրագրերի մեջ չի մտնում: Ֆուտբոլիստն ամեն ինչ անելու է Լոնդոնում հայտնվելու համար՝ բացառելով «Բորուսիա» տեղափոխությունը:
ՄՅՈւ-ն հետաքրքրվում է Օզիլի ծառայություններով և Մխիթարյանը կարող է գերմանացու տրանսֆերի մի մասը կազմել:
Մանրամասները ` Թերթ.ամ կայքում
Comments