Ինչպես ամանորյա տոներից հետո ազատվել խումհարից(похмелье)
- Zohrap Amiryan
- 5 янв. 2018 г.
- 1 мин. чтения

Տոնական օրեր են, և այս օրերին խմիչքից խուսափելն ու այն չչարաշեհելը շատերի համար անհնար է: Եվ որպես կանոն՝ լավ անցկացրած ցանկացած խրախճանքին առավոտյան փոխարինում է վատ ինքնազգացողությունը, գլխացավը, հոգնածությունն ու մարմնի թուլությունը, որ մի բառով կոչվում է խումհար:
Ինչպե՞ս ազատվել խումհարից: Ահա մի քանի տարբերակ:
Առավոտյան՝ արթնանալուն պես, մեծ քանակությամբ հանքային ջուր խմեք, այն կվերականգնի օրգանիզմում հանքայի նյութերի պակասը:
Այնուհետև խմեք 1-2 բաժակ աղաջուր՝ թթու կաղամբի, լոլիկի կամ վարունգի: Այն կօգնի հեղուկը երկար ժամանակ օրգանիզմում պահել:
Կվաս խմեք, այն մեծ քանակությամբ վիտամին B և ուրիշ օգտակար նյութեր է պարունակում: Կվասը կարելի է փոխարինել մածունով, թանով կամ կեֆիրով:
Կազդուրող ազդեցություն է թողնում նաև երկարատև լոգանքը:
Խորհուրդ է տրվում նաև 1-2 գդալ մեղր ուտել:
Կարելի է նաև խմել1 բաժակ ջրին 4 կաթիլ ամոնյակի (անուշադրի) սպիրտ ավելացրած լուծույթ:
Օգտակար է նաև 2 հում ձվի և աղի խառնուրդը:
Կթարմացնի նաև 2 բաժակ նարնջի հյութն ու հանգիստ զբոսանքը:
Նյութը` Մամուլ.ամ-ի
Commentaires