top of page

Թուրք-հայկական սահմանին պատ չի կառուցվի, կտեղադրվեն էլեկտրոնային սարքավորումներ. Թուրքիայի ՆԳՆ

  • Zohrap Amiryan
  • 8 янв. 2018 г.
  • 1 мин. чтения

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Հայաստանի հետ պետական սահմանին առայժմ պատ չի կառուցվի, սակայն անվտանգության նկատառումներով սահմանային գոտին կհամալրվի նոր էլեկտրոնային սարքավորումներով: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «Կարծում եմ՝ 1-2 ամսվա ընթացքում Արդահանում նմանատիպ միջոցառումներ կիրականացնենք: Այս պահի դրությամբ այնտեղ պատ չենք կառուցում, այդ հատվածում միայն նոր էլեկտրոնային համակարգեր կտեղադրվեն»,- ասել է Սոյլուն: Ըստ թուրք նախարարի՝ նույն կերպ Թուրքիան պատրաստվում է ուժեղացնել անվտանգության միջոցառումները Վրաստանի հետ սահմանին: Պատի կառուցում թուրք-վրացական սահմանին նույնպես չի սպասվում:

Մանրամասները` Թերթ.ամ կայքում

Comments


bottom of page